Տղամարդու սեռական օրգանը առեւտրի առարկա չէ. Ղազախստանի մուսուլմանների միություն
Ղազախստանի մուսուլմանների միությունը եւ Կենտրոնական Ասիայում Մարդու իրավունքների մուսուլմանական կոմիտեն փոխնակ մայրության մասին Ղազախստանի հոգեւոր վարչության արգելքին սեփական լրացումներն է ավելացրել, հայտնում է NUR.KZ–ը։
Հանձնարարականները վերաբերում են սեքսի ժամանակ ամուսինների շարժվելու արագությանը եւ վիբրատորներին։
«Տղամարդու սեռական օրգանը առեւտրի առարկա չէ, որը կարելի է վաճառել, վարձակալել, գրավ թողնել։ Այն չի կարելի օգտագործել որպես տակդիր, մահակ, սուլիչ օգտագործել»,– հայտնել են Ղազախստանի մուսուլմանների միությունից։
Հաղորդվում է նաեւ, որ կանացի սեռական օրգաններն արգելվում է օգտագորել որպես զարդատուփ, մկան թակարդ, սեյֆ եւ դրամապանակ։
Ընդ որում, ամուսիններին խորհուրդ չեն տալիս սեռական ակտի ժամանակ օգտվել վիբրատորներից, տրանսֆորմատորներից, ստիմուլյատորներից եւ երկարացուցիչներից։
Ղազախստանի մուսուլմանների միությունը կարծում է, որ տղամարդը պետք է բավարարվի սեռական օրգանի այն չափով եւ պոտենցիայով, որը նրան տրվել է ի ծնե։
Բացի այդ, սեքսի ժամանակ ամուսինները պետք է նույն դիրքն օգտագործեն։
«Սեքսի ժամանակ շարժման արագությունը չպետք է գերազանցի 3 մ/վրկ–ը, եթե ամուսինները բնակելի տարածքում են։ Դրանից դուրս արագությունը կարող է հասնել 5 մ/վրկ»,– ասել են Ղազախստանի մուսուլմանների միությունից։
Սեքսի ժամանակ արգելվում է սնունդ ուտել, գիրք կարդալ, աղոթել, հեռուստացույց դիտել, խոսել հեռախոսով, փռշտալ, հազալ, ազարտային խաղեր խաղալ, սրբել քիթը եւ արտաթորել։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...