Քանյե Ուեսթը հայտնել է նոր ալբոմի թողարկման մասին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է նոր ալբոմի թողարկման մասին: Համապատասխան գրառումը նա արել է Twitter-ում:
«Throne2-ը շուտով կթողարկվի», - գրել է երաժիշտը՝ նկատի ունենալով Watch the Throne ալբոմի երկրորդ մասը:
Հայտնի է, որ ալբոմի առաջին մասը թողարկվել է 2011 թվականին: Այն պատրաստվել էր ամերիկացի ռեփեր Ջեյ Զիի հետ: Ալբոմի երկրորդ հատվածի մասին խոսում էին դեռ 2012 թվականին, սակայն այն այդպես էլ լույս չի տեսել՝ երաժիշտների միջև տարաձայնությունների պատճառով:
Billboard-ը կապ է հաստատել Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի ներկայացուցիչների հետ, սակայն չի հաջողվել պարզել՝ արդյոք Ջեյ Զին կմասնակցի երկրորդ ալբոմի ձայնագրմանը: Ենթադրվում է, որ ձայնասկավառակը կթողարկվի Chance the Rapper-ի հետ, որի հետ Քանյեն այժմ ալբոմ է ձայնագրում:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում