Հոգեբաններ․ Սոցցանցերը ուժեղացնում են մենության զգացումը
Սոցցանցերը՝ այդ թվում «Թվիթերը», «Ֆեյսբուքը», ու Pinterest–ը, մարդկանց մոտ ուժեղացնում են մենության զգացումը, ասվում է ամերիկյան հոգեբանների հետազոտության մեջ, փոխանցում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
Մասնագետների խոսքով, եթե մարդն ամեն օր սոցցանցերում անցկացնի երկուսից ավելի ժամ, նրա մոտ կկրկնապատկվի սոցիալական մեկուսացման հավանականությունը։
Հետազոտության տվյալներով, սոցցանցերում մարդկանց ներկայացրած իդեալականացված կենսակերպը մարդու մոտ կարող է նախանձ առաջացնել։
«Մենք դեռ հստակ չգիտենք, թե որն է ավելի շուտ տեղի ունենում՝ սոցցանցերի գործածումը, թե սոցիալական մեկուսացման զգացումը»,- պարզաբանում է հետազոտության համահեղինակը Էլիզաբեթ Միլլերը։
«Հնարավոր է՝ երիտասարդները , որոնք ի սկզբանե զգում էին սոցիալական մեկուսացում դիմում են սոցցանցերին։ Կամ էլ սոցցանցերի հաճախակի գործածումն է ինչ-որ ձեւով մեկուսացման զգացողություն առաջացնում»,- հավելել է նա։
Ըստ պրոֆեսոր Բրայան Պրիմակի՝ ժամանակակից տեխնոլոգիաները մեծամասամբ բարդացնում են շփումը, այլ ոչ թե հեշտացնում այն։
«Առաջին հայացքից թվում է, թե սոցցանցերը հնարավորություն են տալիս լրացնել այդ սոցիալական դատարկությունը, բայց հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք խնդրի այն լուծումը չեն, որը հույս ունեն ստանալ մարդիկ»,- ասում է Պրիմակը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...