Գրիգորի Լեպսն առաջին անգամ ցուցադրել է տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ իկոնաների հավաքածուն
Գրիգորի Լեպսն առաջին անգամ ցուցադրել է իկոնաների իր հավաքածուն, որը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժե, հայտնում է «КП»-ն: Մոսկվայի թանգարաններից մեկում ներկայացված են տարբեր վարպետների 200 հիանալի աշխատանք, իկոնաներըերգիչը ձեռք է բերել տարբեր ժամանակահատվածներում՝ 20 տարվա ընթացքում եւ դրանք կարող էին տեսնել միայն նրա ընկերները: Այժմ ահա, արտիստը որոշել է XVI դարի եւ XX դարի սկզբների իր գլուխգործոցների հավաքածուն ներկայացնել հասարակության ավելի լայն շրջանակների համար:

«Ես գոհ եմ այն ամենից, թե ինչպես ստացվեց: Սա իմ առաջին ցուցահանդեսն է, հույս ունեմ, որ վերջչնը չէ: Ներկայացված են ոչ բոլոր աշխատանքները: Իսկ թե ինչպիսի տեսք ունի այն, ինձ դուրէ գալիս. Համեստ, կոկիկ, ճաշակով: Կան աշխատանքներ, որոնք մինչեւ մեկ միլիոն դոլար արժեն: Մեծամասամբ ես դրանք ձեռք եմ բերել աճուրդներից կամ հնաոճ իրեր հավաքող մարդկանցից:

Ահա «Դեիսուս» իկոնան, նկարված անհայտ հեղինակի կողմից՝ XVIII դարի առաջին քառորդում, ես այն փոխանակել եմ Audi A8 ավտոմեքենայի հետ: Ալեքսեյ Կվաշինի «Կուրսունսկայա Աստվածամոր» իկոնայի համար ամեն օր գնում էի Հին Արբատ. Դա վաճառվում էր հնաոճ իրերի խանութում:

Ես փորձում եմ պահպանել ժառանգությունը, սակայն վստահ չեմ, որ ինձ մոտ կստացվի: Մի օր ես չեմ լինի եւ թե ինչ կլինի հավաքածուի հետ, ես պատկերացում անգամ չունեմ: Երեխաներս դեռ փոքր են, բացի առաջին ամուսնությունից ծնված իր դուստրից, ով արվեստից վատ չի հասկանում: Լիոնւմ է, երբ կյանքից հեռանում է հավաքածուի տերը սկսվում է բաժանումը: Դա իհարկե, այնքան էլ լավ չէ: Նախքան այս կյանքից հեռանալս ես կփորձեմ զբաղվել իմ հավաքածուով: Հնարավոր է ես այն հանձնեմ ինչ-որ թանգարանի: Կամ, հնարավոր է, որ հայտնվի բաժանման գինը, դա էլ չեմ բացառում: Սակայն, ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Ես հայտնի մարդ եմ եւ դեռ վատ չեմ վաստակում», - նշել է Լեպսը:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում