Եվգենի Պետրոսյանը կասկածել է, որ կինը իրեն աչքով է տվել
Երկրորդ շաբաթն է՝ ռուսական մամուլը գրում է Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին։ Հայտնի է, որ աստղերի ամուսնալուծության «մեղավորը» 72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնականն ու սիրուհին է՝ Տատյանա Բրուխունովան։
Ինչպես գրում է ԿՊ-ն՝ սեպտեմբերի 6-ին կկայանա Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի ամուսնալուծության եւ ունեցվածքի բաժանման հարցով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով՝ Ստեպանենկոն, չգիտես ինչու, պահանջել է ունեցվածքի մեծ մասը՝ սրբապատկերներ, արձանիկներ, նկարներ, բնակարաններ։ Այս ամենի հետ մեկտեղ, ինչպես պատմում է աստղի փաստաբան Սերգեյ Ժորինը, Եվգենի Վահանովիչը եւ Ելենա Գրիգորեւնան արդեն շուրջ 15 տարի միասին չեն ապրում։ Իրավաբանը պարզաբանել է, թե ինչու է զույգը ինչ-որ պահի որոշել տարբեր բնակարաններ տեղափոխվել։ Իբրեւ թե, պարզապես ժամանակի հետ նրանց ամուսնական հարաբերությունները սպառել են իրենց, մնացել է միայն հարգանքը։ Սակայն, Եվգենի Վահանովիչին շփոթեցրել է մի տարօրինակ պատմություն․․․
Եվգենի Վահանովիչը մի օր իր անկողնու տակ հայտնաբերել է Վուդու տիկինիկ (մարդկային գծերով արձանիկ կամ կերպար, որն օգտագործվում է միստիկական ծիսակատարություններում-խմբ․)։ Պարզ է՝ ով կարող էր դա անել,-պարզաբանել է աստղի փաստաբան Սերգեյ Ժորինը՝ ըստ էության, ակնարկելով Ելենա Ստեպանենկոյին։
«Դնի»-ն գրում է, որ դրանից հետո, ամուսնալուծության միջով անցնող դերասանուհին Յալթայում հանդես է եկել «Տղամարդիկ եւ կանայք» ծրագրով։ Երգիծաբանը կատակել է ընտանեկան հարաբերությունների մասին։
«Տղամարդը երկու ձեռքեր եւ երկու ոտքեր է, իսկ մեջտեղինը՝ սրիկա է»,- հայտարարել է նա։ Երկու ժամ շարունակ նա բավականին զզվելի կատակներ է արել եւ դահլիճը հասկացել է՝ այդ ամենը ընտանեկան դրամայի եւ անձամբ Եվգենի Պետրոսյանի մասին ակնարկներ են։ Ելույթից հետո Պետրոսյանի կինը արագ անհետացել է ետնաբեմում։ Ոչ ավանդական լուսանկար երկրպագուների հետ, ոչ ինքնագիր չի եղել։

















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս