1000-ուժանոց «Տոյոտա»-ի արժեքը կհասնի 1 մլն դոլարի
1000 ձիաուժ մարզական «Տոյոտա»-ն, որը Gazoo Racing ստորաբաժանումը պատրաստում Է սերիական արտադրության, կարժենա ինչպես «իսկական հիպերքառերը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Motoring հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է Ավստրալիայում մակնիշի ներկայացուցիչ Օռլանդո Ռոդրիգեզը:
Նրա խոսքով՝ ավտոմեքենան ինքը իրենց ներկայացնելու Է լիարժեք հիպերքառ, ուստի եւ դրա գինը կլինի համապատասխան: Ընդ որում՝ մակնիշի ներկայացուցիչը չի բացառել, որ ավտոմեքենայի արժեքը կարող Է գերազանցել 1 մլն դոլարը:
Միեւնույն ժամանակ, «Տոյոտա»-ի ներկայացուցիչները չգիտեն, թե հատկապես որտեղ Է պլանավորվում վաճառել հիպերքառը: Նաեւ դրա վերաբերյալ հանգամանալի որեւԷ տեղեկատվություն չկա:
Ավելի վաղ Gazoo Racing-ը միայն հաստատել Է նմանօրինակ ավտոմեքանայի սերիական արտադրության գործարկման պլանները: Առայժմ ցուցադրվել Է միայն GR Super Sport Concept մոդելի կոնցեպտուալ տարբերակը:
Սպասվում Է, որ ավտոմեքենան կստանա ամբողջովին կարբոնային կոնստրուկցիա եւ հիբրիդային ուժային կայանք՝ 2.4 բիտուրբո «վեցյակով»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը