Տիգրան Մինասյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն (Տեսանյութ)
Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը նվաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:
55 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է իտալացի Ջիովանի Ֆրենիին եւ նվաճել ոսկե է մեդալ: Նախօրեին Տիգրան Մինասյանը 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը 33 վայրկյանում 14:4 հաշվով պարտության էր մատնել թուրք Ահմետ Լիմանին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) հուլիսի 31-ին կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտեր:
Մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ, հաղթելով թուրք (9:0) ու ադրբեջանցի (8:0) ըմբիշների, դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը Մանուչարյանը կվիճարկի ռուսաստանցի Աբու Մուսլիմ Ամաեւի հետ:
Մալխաս Ամոյանը (72 կգ) 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է ադրբեջանցի ըմբիշի, Աշոտ Կիրակոսյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել քառորդ եզրափակիչում, իսկ Էրիկ Էլոյանը (82 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում