«Փյունիկը» Եվրոպայի լիգայի երրորդ փուլ մտած առաջին հայկական թիմն է
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն առաջինն է հայկական թիմերից, որը հաղթահարեց Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի արգելքը եւ մտավ երրորդ փուլ:
Հայաստանյան թիմը Երեւանում 1:0 հաշվով հաղթեց ղազախստանյան «Տոբոլին», որին Կուստանայում զիջել էր 2:1 հաշվով: Երեւանում պատմական գոլը խաղի 82-րդ խփեց Մոհամեդ Կոնատեն:
Ամբողջ խաղի ընթացքում «Փյունիկը» տիրում էր առավելությանը, ունեցավ գոլ խփելու մի քանի լավ հնարավորություն, բայց միակ գոլը կարողացան խփել խաղի ավարտից ութ րոպե առաջ:
Միակ ցավալի դրվագն այն է, որ հանդիպման ամենավերջում երկրորդ դեղին քարտը ստացավ Պետրոս Ավետիսյանը եւ հեռացվեց դաշտից: Նա չի կարողանա մասնակցել երրորդ փուլի առաջին խաղին:
«Փյունիկի» մրցակիցը կլինի «Ռադնիչկի»-«Մաքաբի» Թել Ավիվ զույգի հաղթողը: Առաջին խաղն ավարտվել էր իսրայելյան թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Ընդգծենք նաեւ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի մեծ վաստակը այս կարեւոր հաղթանակում:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում