Շվեդիայում գտնվել է 9 տարի առաջ կորած Էռնեստ կատուն
Շվեդական Շելեֆտեո քաղաքում գտնվել է ինը տարի առաջ կորած կատուն: Ինչպես պատմում է 26 ամյա Ջեք Նորհեյմը, երբ նա դեռահաս է եղել, անբաժան է եղել իր կատվից, բայց մի անգամ, 2008 թվականին, կատուն տուն չի վերադարձել: Հաղորդվում է, որ Ջեքը տեղափոխվել է Նորվեգիա, ամուսնացել է, տղա է ունեցել, իսկ մեկ տարի առաջ վերադարձել է հայրենի քաղաք: Մեկ շաբաթ առաջ Ջեքին զանգահարել են կենդանիների ապաստարանից եւ հայտնել են, որ գտել են տիրոջ մասին ինֆորմացիա պարունակող չիպով կատվին: «Ես ծիծաղում եւ լաց էի լինում, ես ամբողջովին վստահ էի, որ ինչ որ սխալմունք կա: Դա լրիվ անհավանական էր թվում, որ Էռնեստը վերադառնար այսքան տարի հետո»,- պատմել է երիտասարդը: Պարզվել է, որ Էռնեստը տնից շատ հեռու չի փախել, նա ապրել է մի ծեր զույգի մոտ՝ Շելեֆտեոյի մոտակայքի գյուղերից մեկում, բայց երբ նրանք մահացել են, նա ընկել է կենդանիների ապաստարան: «Ես շատ էի կասկածում, բայց երբ նրան տեսա, այլեւս որեւէ կասկած չմնաց»,- ասել է Ջեքը: Այժմ Էռնեստը ապրում է Ջեքի, նրա կնոջ եւ երկու տարեկան որդու հետ:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...