Իտալիայի առաջնության խաղերի տոմսերի գները շարունակում են աճել Ռոնալդուի պատճառով
«Կյեւոյի» ղեկավարությունը որոշել է բարձրացնել Թուրինի «Յուվենտուսի» դեմ ֆուտբոլի Իտալիայի առաջնության առաջին տուրի հանդիպման տոմսերի գները, հայտնում է Sportmediaset-ը:
Տոմսերի գները զգալիորեն աճել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»:
Ամենաէժան տոմսերի գները 30 դոլարից հասել են 50-ի, իսկ ամենաթանկ տոմսերը՝ 100-ից 150 դոլարի:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Պարմա» - «Յուվենտուս» A Սերիայի երրորդ տուրի խաղի տոմսերը վաճառվում են նորմայից 7 անգամ թանկ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այս ամռանն իտալական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եվրոյով: 33-ամյա պորտուգալացին «Ռեալում» հանդես եկավ 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում