Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել թուրք Մասուդ Օզիլին (Տեսանյութ)
Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր ակումբակից Մեսութ Օզիլին, որը Ռուսաստանում այս ամռանը կայացած ԱԱ-2018-ից առաջ հայրենիքում քննադատության թիրախում էր հայտնվել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լուսանկար հրապարակելու համար: Վերջերս Օզիլը հայտարարեց նաեւ Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին:
«Մի կողմից տխուր էր լսել այդ մասին, բայց մյուս կողմից կարծում եմ, որ այդ որոշումից հետո պետք է աջակցենք ու հարգենք Օզիլին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը շատ լավ գիտի, թե ինչ է անում ու ինչ է ցանկանում անել: Չեմ ցանկանում քննադատել որևէ մեկին եւ չեմ հասկանում այն մարդկանց, որոնք քննադատում են նրան, քանի որ ֆուտբոլ խաղում է ոչ թե մեկ խաղացող, այլ՝ 11: Դա թիմային աշխատանք է՝ սկսած մարզիչներից մինչեւ բժշկական շտաբը: Կարծում եմ` ոչ ոք իրավունք չունի քննադատել Օզիլին: Մենք կաջակցենք նրան»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է HaytersTV-ն:
Հիշեցնենք, որ 29-ամյա Օզիլը 2009 թվականից էր հանդես գալիս Գերմանիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 92 խաղ ու խփել է 23 գոլ, իսկ 2014-ին դարձել աշխարհի չեմպիոն:
Այս օրերին «Արսենալը» հավաք է անցկացնում Սինգապուրում, որտեղ հուլիսի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ հուլիսի 28-ին կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...