Օզիլը մեկնաբանել է Էրդողանի հետ աղմկահարույց լուսանկարը
Գերմանիայի ազգային հավաքականի արդեն նախկին խաղացող, թուրքական ծագմամբ Մեսութ Օզիլը մեկնաբանել է շաբաթներ առաջ իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ լուսանկարը, որի համար լուրջ քննադատությունների էր ենթարկվել։
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Օզիլը նշել է, որ Էրդողանի հետ հանդիպումը քաղաքական բնույթ չի կրել և չի պարունակել նախընտրական քարոզչության տարրեր։
«Դա քաղաքականության կամ ընտրությունների հետ կապ չունի, դա ուղղակի հարգանքի դրսևորում է այն երկրի բարձրագույն ղեկավարության հանդեպ, որին պատկանում է իմ ընտանիքը»,- ասել է Օզիլը։
Ըստ ֆուտբոլիստի՝ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ իրենք քաղաքական հարցեր առհասարակ չեն քննարկել, և խոսակցության հիմնական թեման եղել է հենց ֆուտբոլը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Օզիլը լքում է Գերմանիայի ազգային հավաքականը։ Խոսելով իր այդ որոշման մասին՝ նա ասել է․ «Երբ հաղթում եմ՝ գերմանացի եմ, երբ պարտվում՝ ներգաղթյալ»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում