Խորվաթիայի հավաքականը մրցաշարից ստացած 23 մլն եվրո շահույթը փոխանցել է անապահով երեխաների հիմնադրամին
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը մրցաշարից ստացած 23 մլն եվրո շահույթը փոխանցել է անապահով երեխաների հիմնադրամին: Այդ մասին հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Իսկ ահա թիմի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն սոցցանցի իր էջում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ:
«Աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ Խորվաթիան այժմ տաղանդավոր ֆուտբոլային սերունդ ունի, որը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն: Սակայն նրանք ոչ միայն բարձրակարգ ֆուտբոլիստներ են, այլեւ՝ լավ անձնավորություններ:
Խորվաթիան այժմ Եվրոմիության ամենաաղքատ պետությունն է: Երկիրն այժմ ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են: Նրանք երկիրը հասցրել են աղքատության եւ չքավորության եզրին: Իսկ դրանից բոլորից շատ տուժում են երեխաները, որոնք նույնիսկ ծով չեն տեսել, չնայած մենք ծովային երկիր ենք:
Այդ իսկ պատճառով, հավաքականի մարզչական շտաբը եւ ֆուտբոլիստները որոշեցին աշխարհի առաջնությունից ստացված ողջ շահույթը փոխանցել երեխաների օգնության հիմնադրամին, որը երեխաների համար կկազմակերպի տարբեր տոնախմբություններ, ճանապարհորդություններ դեպի ծով եւ այլն:
Բոլոր խորվաթների առջեւ խոստանում ենք, որ հաջորդ անգամ կանենք ամեն ինչ աշխարհի չեմպիոն դառնալու համար: Թող միշտ ապրի Խորվաթիան», – գրել է անվանի մասնագետը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում