Կոտրված մատներ ու վնասված աչք․ «Դոմ 2»-ի աստղերի միջեւ արյունոտ վիճաբանություն է տեղի ունեցել
Այսօրվա սարսափները շարունակվում են։ Ու ոչ միայն մեր ներքաղաքական կյանքում. «Դոմ 2» հեռուստանախագծի աստղերը շարունակում են ցնցել իրենց արարքներով։ Իոսիֆ Օգանեսյանի ու հարսնացուի ծեծկռտուքից հետո հեռուստանախագծում տեղի է ունեցել ևս մեկ զարհուրելի միջադեպ, ընդ որում, ամենայն հավանականությամբ՝ չբեմադրված, քանի որ համացանցից արագ ջնջել են տեսագրությունն ու ըստ երևույթին՝ իրավապահ մարմինները հետաքրքրվել են դրանով։
Ռոման Գրիցենկոն բռունցքներով հարձակվել է Եվգենի Մասլովի վրա, ինչի հետևանքով Մասլովի մի աչքը կուրացել է։
Նախօրեին մասնակիցները հավաքվել էին՝ հաղորդավար Անդրեյ Չերկասովի գլխավորությամբ։ Հավաքի պատճառը արյունող ծեծկռտուքն էր Ռոման Գրիցենկոյի ու Եվգենի Մասլովի միջև։ Նշենք, որ այդ ծեծկռտուքի հետևանքով հենց այդ երկուսն էլ տուժել են։ Գրիցենկոն կոտրել է մատները, իսկ Մասլովն այդ հարվածներից կորցրել է մի աչքի տեսողությունը։ Ավելին, Եվգենին հայտնել է, որ բարեբախտաբար աչքը փրկել հաջողվել է, սակայն նա այդ աչքով չի տեսնում։ Ծեծկռտուքի մեղավորը Եվգենին էր։ Նա մի քանի անգամ Ռոմանի հասցեին ինտիմ բնույթի կատակներ է արել, արդյունքում տղայի համբերությունը հատել է։ Մնացած մասնակիցներն էլ փորձել են իրարից բաժանել մրցակիցներին, բայց ապարդյուն։ Արդյունքում տղաները հրաժարվել են Գրիցենկոյին ու Մասլովին որևէ բան համոզելուց ու պարզապես դիտում էին, թե ինչպես են տղաներն իրար վնասում։
Հեռուստահաղորդավարներն ու մասնակիցները սարսափած են տեղի ունեցածի հետևանքներից։ Դատելով իրավիճակից՝ Գրիցենկոն ու Մասլովն անպատասխան չեն մնա։ Նշենք, որ հեռուստանախագծում ծեծն արգելված է։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս