Մայքլ Ջեքսոնի հայրը «քիմիական ամորձատման» էր ենթարկել երգչին՝ նրա ձայնի պահպանման համար
Օրերս 89 տարեկանում քաղցկեղից մահացել է Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջոն։ Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ Մայքլ Ջեքսոնի բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյը հայտնել է, որ Մայքլի հայրը շատ դաժան մարդ է եղել։
«Պատմությունը չի ճանաչել իր զավակների հանդեպ այդքան դաժան մարդու, ինչպիսին Ջո Ջեքսոնն էր։ Մայքլը մշտապես տառապում էր դրանից։ Նրա հայրը նրան քիմիական ամորձատման է ենթարկել, որպեսզի երգիչը պահպաներ իր ձայնի տեմբրը»,- հայտնել է բժիշկը։
Քոնրադ Մյուրեյը հավաստիացնում է, որ իր հոյակապ ձայնի համար երգիչը պարտական էր հորմոնալ ներարկումներին։ Այդ ներարկումները երգչին արել էին բռնակալ հոր պահանջով։ Բժշկի խոսքով՝ մանկության ու պատանեկության տարիներին Մայքլը տառապում էր մաշկի հետ կապված խնդիրներից։ Տղային այդ խնդիրներից ազատելու ու միաժամանակ ձայնի մուտացիան կանգնեցնելու համար Մայքլին հորմոններ էին ներարկում։
Հավելենք, որ Ջեքսոնների ընտանիքում բարբարոսական կարգերի մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ աշխարհահռչակ դառնալուց հետո Մայքլը վճռել էր մեծ հարցազրույց տալ ու պատմել իր անցյալի մասին։ Երգիչը լրագրողներին պատմել է, որ իր մանկությունը դժբախտ է համարում, քանի որ ինքը, իր եղբայրները ու քույրերը մահու չափ վախենում էին հորից։ Ջոզեֆ Ջեքսոնը պատժում էր որդիներին ու ամենայն հավանականությամբ նույնիսկ ծեծում էր նրանց զանցանքների համար։ Ընդունված է համարել, որ հոր հանդեպ ատելությունն է ստիպել Մայքլին այդքան արմատապես փոխել արտաքինը։ Ասում են, իբրեւ երգիչը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ինքն այդքան նման է հորը։ Ու հենց դրա համար էր ամբողջ կյանքում փորձում փոխել իր արտաքինը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի