Մարիո Բալոտելին «Մարսելում» ռեկորդային աշխատավարձ կստանա
Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է միանալ «Մարսելին», հայտնում է «Nicematin.com»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակվողը շատ մոտ է ֆրանսիական ակումբ տեղափոխությանը, որը նրան թիմի համար ռեկորդային` ամսական 600 հազար եվրո աշխատավարձ է առաջարկել (շաբաթական մոտ 140 հազար եվրո):
Անձամբ Բալոտելին արդեն տվել է իր համաձայնությունն ու մոտ ժամանակներիս պայմանագիր կկնքի «Մարսելի» հետ, որը նախատեսված կլինի 3 մրցաշրջանով` մինչև 2021 թվականի ամառը:
Հիշեցնենք` Բալոտելին հունիսի 30-ից ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
27-ամյա հարձակվողի վերջին ակումբը ֆրանսիական «Նիսն» էր: Իտալացին ակումբում երկու մրցաշրջան է անցկացրել` ընդհանուր առմամբ մասնակցելով 66 հանդիպման և դառնալով 43 գոլի հեղինակ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում