Շիրակը եւ եւս 7 ֆուտբոլային ակումբներ զրկվեցին ՀՖՖ անդամությունից
Գյումրիի «Շիրակն» ու գործունեությունը դադարեցրած 7 ֆուտբոլային ՀԿ-ներ հեռացվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամությունից:
Սևանի «Հարսնաքար» հյուրանոցում ընթացող ՀՖՖ 16-րդ ժողովի շրջանակում կայացել է քվեարկություն, որին ներկա են գտնվել և մասնակցել 42 պատվիրակներից 24-ը:
Ֆուտբոլային ակումբ ՀԿ-ների անդամությունից զրկելուն բոլոր 24 պատվիրակները կողմ են քվեարկել, 0 ձեռնպահ, 0 դեմ, հայտնում է «ArmSport.am»-ի թղթակիցը:
ՀՖՖ անդամությունից, բացի «Շիրակից», զրկվել են նաև հետևյալ ՀԿ-ները` «Միկա ՖԱ», «Ուլիս ՖԱ», «Արմավիր ՖԱ», «Ֆուրման Աբրահամյան ՖԱ», «Հայ-Արի ՖԱ», «Էսթեղլալ-Կոտայք ՖԱ» և «Զվարթնոց-ՀԱՈւ ՖԱ»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում