Թուրքիայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ Էրդողանին հայհոյած քաղաքացիները ձերբակալվել են
Թուրքիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Իզմիրում ձերբակալվել է 4 քաղաքացի։ Նրանք հունիսի 24-ին կայացած ընտրություններից առաջ քաղաքում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայհոյել էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Էրդողանին ուղղված հայհոյանքները հայտնվել էին համացանցում այն բանից հետո, երբ հանրահավաքի անցկացման վայրի մոտակայքում անհայտ անձը տեսանկարահանել էր տվյալ քաղաքացիներին ու ներբեռնել տեսանյութը համացանցում։ Տեսանյութում երևացած քաղաքացիներից 4-ը գտնվել և ձերբակալվել են, Էրդողանին հայհոյած մի քանի անձ էլ գտնվում է հետախուզման մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեի՝ Իզմիրում կազմակերպված հանրահավաքին մասնակցել էր շուրջ 3 մլն մարդ։ Բազմաթիվ լրատվամիջոցներ այն անվանել էին պատմական ու ռեկորդ համարել։
Այս տարվա հունվարին Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։ Նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար:
Հայտնի է, որ 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ