Գևորգ Ղազարյանը հայտարարել է Մարիտիմուից հեռանալու մասին
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է պորտուգալական «Մարիտիմուից» հեռանալու մասին:
Այս մասին Գևորգ Ղազարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
30-ամյա ֆուտբոլիստը, ով 2015 թվականից էր պաշտպանում պորտուգալական ակումբի գույները, հրաժեշտ է տվել «Մարիտիմուի» անձնակազմին և երկրպագուներին.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդանց, ում հետ աշխատել եմ «Մարիտիմուի» ակադեմիայում այս 3 տարիների ընթացքում:
Դուք միշտ կլինեք իմ սրտում, ինչպես նաև «Մարտիմուի» երկրպագուները` այն աջակցության համար, որ միշտ տվել են ինձ: Սա իմ վերջին խաղն ու վերջին գոլն է «Մարիտիմուի» կազմում»,- գրել է հայ ֆուտբոլիստն ու տեղադրել «Սպորտինգի» հետ մայիսի 13-ին անցկացրած խաղում իր հեղինակած գոլի տեսանյութը:
Նշենք` Գևորգ Ղազարյանն այս օրերին գտնվում է Երևանում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում