Թուրքիայում կալանավորել են Գերմանիայի քաղաքացի հանդիսացող քուրդ երգչուհու
Թուրքիայի Էդիրնե նահանգի Էնեզ շրջանում ձերբակալվել ու կալանավորվել է Գերմանիայի քաղաքացուհի, նրան մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու համար, այս մասին գրում է «Բիրգյուն» պարբերականը։
Հայտնի է, որ կալանավորվածը գերմանաբնակ հայտնի քուրդ երգչուհի Սաիդե Ինաչն է, որը Թուրքիայի արտահերթ ընտրությունների ժամանակ մասնակցել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզչական աշխատանքներին։
Հոզան Ջանե մականունով հայտնի 47-ամյա երգչուհին կալանավորվել է նույն օրը՝ դատախազության որոշմամբ։
Հիշեցնենք, որ գերմանական Die Welt-ի թուրք թղթակից Դենիզ Յուջելն անցյալ տարի ամիսներ շարունակ կալանքի տակ էր մնացել թուրքական բանտում։ Նրան Թուրքիայում մեղադրում էին ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Յուջելին, ում բանտարկության փաստը երկար ժամանակ լարված էր պահում թուրք-գերմանական հարաբերությունները, ազատ են արձակել այս տարվա փետրվարին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ