Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժամանում է Երևան
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը, որը կկայանա հունիսի 27-ին Երևանում, Ադրբեջանից և Թուրքիայից կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Ադրբեջանն այդ հանդիպմանը կներկայացնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը, իսկ Թուրքիան՝ ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմեր Գյուջուքը:
Նախատեսվում է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում, իսկ ՀՀ ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ