Թիմաթին բաժանվել է ընկերուհուց
Թիմաթին բաժանվել է Անաստասիա Ռեշետովայից՝ երեք տարի տեւած հարաբերություններից հետո: Այս մասին գրում է «Дни»՝ հղում անելով dom2life.ru-ին: Անաստասիան ծնվել է Մոսկվայում՝ 1996թ.-ին: 2014թ.-ին՝ 18 տարեկան հասակում մասնակցել է «Միսս Ռուսաստան-2014» մրցույթին՝ արժանանալով «Վիցե Միսս» տիտղոսը: 2016թ.-ին բացել է գեղեցկության կլինիկա, իսկ մեկ տարի անց հրատարակել է իր՝ «Այսօր ես, որպես ուրիշ մարդ» գիրքը: Անաստասիան նաեւ թողարկել է հագուստի իր սեփական ապրանքանիշը:
Ռեփերն ու մոդելը, ըստ ամենայնի, սկսել են առանձին ապրել, քանի որ ինչպես երաժիշտն, այնպես էլ մոդելը` սոցցանցերում ջնջել են համատեղ լուսանկարներն ու բաժանորդագրվոծ չեն միմյանց միկրոբլոգերին: Հատկանշական է, որ այս ամենն արել են գրեթե միաժամանակ: Զույգն առանձնապես չէր հրապարակում իրենց հարաբերությունները եւ չէր նկատվել սկանդալներում: Անաստասիան հաճախ լուսանկարում էր նվերներն ու ծաղկեփնջերը, սակայն, սիրահարների համատեղ լուսանկարները, միեւնույն է քիչ էին:
Թիմաթիի միկրոբլոգը լի էր ընկերների հետ, համերգային եւ տարբեր ճամփորդություններից լուսանկարներով: Այդ իսկ պատճառով, համատեղ լուսանկարների ջնջվելը սովորական վեճի նշան չեն: Մինչ այդ, Թիմաթին մոտավորապես նույն ժամանակահատվածի հարաբերություններ է ունեցել Ալյոնա Շիշկովայի հետ, ով ռեփերի համար դուստր է լույս աշխարհ բերել:
Նշենք, որ վերջերս երաժշտի մայրը պատմել է նրա դստեր եւ Ռեշետովայի փոխհարաբերություններում առկա բարդությունների մասին: Երկրպագուները ենթադրեցին, որ Ալիսան, հնարավոր է, չի ընդունում ռեփերի ընտրյալին:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս