«Անցած լինի». Սևան Նշանյանը մեկնաբանել է Թուրքիայում կայացած ընտրությունները
Պոլսահայ հայտնի մտավորական, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը, որն անցյալ տարի փախուստ էր կատարել թուրքական բանտից ու հաստատվել Հունաստանի Սամոս կղզում, մեկնաբանել է նախօրեին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները։
«Անցած լինի, կսպասեմ ինձ մոտ Սամոսում», - գրել է Նշանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով իր հիասթափությունը։
Հայ մտավորականն ընդգծել է, որ ավելի մեծ սպասումներ ուներ հատկապես քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից։
«Դեմիրթաշից (քրդամետների առաջադրած նախագահի թեկնածուն-tert.am) ու ժողովրդադեմոկրատներից ավելի հաջող մասնակցություն էինք ակնկալում։ Փաստորեն, այսքանն էր», - գրել է Նշանյանը։
Ինչ վերաբերում է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությանը՝ ըստ Նշանյանի՝ նրանք երբևէ չեն բարգավաճի ու ձեռք բերածից ավելիին չեն հասնի, իսկ նախորդ ընտրությունների համեմատ գրանցած փոքր աճի համար նրանք պարտական են առաջադրված նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի էներգետիկային և ուշագրավ նախընտրական քարոզչությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ընտրությունների նախնական տվյալներով՝ Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը:


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ