«Աշխատելու եմ օրուգիշեր». Թուրքիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի մասին
Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենան հայտարարել է, որ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 24-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է քվեների բացարձակ մեծամասնությունը:
Ինչպես նշում է Anadolu գործակալությունը՝ հանձնաժողովի տվյալներին հղումով, մշակվել է քվեաթերթիկների 99%-ը, ինչից հետո պարզ է դարձել, որ Էրդողանը ստացել է ձայների 52,6%-ը:
«Իմ ազգն ինձ պետության ղեկավարի պարտականությունները կատարելու իրավունք է տվել: Կարծում եմ՝ ոչ ոք կասկածի տակ չի առնի քվեարկության արդյունքներն ու սեփական պարտությունն արդարացնելու նպատակով մեջտեղ չի բերի ժողովրդավարությունը»,-հայտարարել է Էրդողանը:
Մինչդեռ ria.ru-ն հաղորդում է, որ հաղթանակից հետո Էրդողանն Անկարայում ելույթ է ունեցել իր աջակիցների առաջ՝ խոստանալով օրուգիշեր աշխատել՝ իր երկիրն ամբողջ աշխարհի համար օրինակ դարձնելով:
«Շնորհակալ եմ քաղաքացիներից յուրաքանչյուրին, ով իր պարտքն է կատարել ու մասնակցել է ընտրություններին և կապ չունի, թե իր քվեն ում օգտին է տվել: Շնորհակալ եմ բոլոր թեկնածուներին ու նրանց օգնականներին: Մենք հրաման ենք ստացել ժողովրդից, ու մոտ ժամանակներս կշտկենք մեր բոլոր թերությունները: Մենք ավարտել ենք կառավարման նախագահական համակարգին անցնելուն ուղղված աշխատանքների հիմնական մասը: Երբ կողմնորոշվենք վարչակազմի ու նախարարաների հարցում՝ կսկսենք օրուգիշեր աշխատել, կկատարենք մեր բոլոր պարտականություններն ու ամբողջ աշխարհի համար օրինակ կդառնանք»,-հայտարարել է նա:
Habertürk-ը հաղորդում է, որ գործող նախագահի գլխավոր ընդդիմադիր մրցակից Մուհարրեմ Ինջեն արդեն ճանաչել է Էրդողանի հաղթանակը: Նա ստացել է 30,7% ձայն։
«Ես համաձայն եմ՝ Էրդողանը հաղթել է»,-նշել է Ինջեն:


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից