Սերժ Թանկյանը կնոջ հետ Հայաստանում է (լուսանկար)
Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխությունից հետո կրկին Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ:
Երաժիշտն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որից պարզ է դառնում, որ օրերս հասցրել է լինել «Ոսկեվազ» գինետանը, որտեղ հանդիպել է նաեւ ռեփեր Միշոյին եւ նրա կնոջը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանին: Ի դեպ, գինետունը պատկանում է հենց Սոնայի ընտանիքին:
Ռեփերի կինը եւս երաժիշտի հետ հանդիպումից Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում երեւում են նաեւ Սերժի կինը, Սոնայի հայրը՝ Գագո Հովհաննիսյանն ու հորեղբայրները՝ Դավիթ ու Արմեն Հովաննիսյանները:
«Այնքան հրաշալի բաներ են պատահում այս ամառ: Հրաշալի օր՝ հրաշալի մարդկանց հետ, որն անցկացրեցինք մեր գինետանը»,-լուսանկարին կից գրել է Սոնան:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս