ANCA-ն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզաբանել Ադրբեջանում ամերիկյան Bell-412 ուղղաթիռների հայտնվելը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ուսումնասիրել ամերիկյան զենքի արտահանման օրենքների հնարավոր խախտումները՝ հունիսի 26-ին Ադրբեջանում երկրի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների սպասվող ցուցադրության առնչությամբ: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնին, բարձրաստիճան սենատոր Ջեք Ռիդին և մի շարք այլ կոնգրեսականների ուղղված նամակում ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը խնդրել է «ԱՄՆ օրենսդրության հետ համապատասխանություն ապահովելու համար հստակ բացատրել օրենքով սահմանված բոլոր սահմանափակումները, գործադիր իշխանության արգելքները և այն քաղաքականությունն ու պրակտիկաները, որոնք վերաբերում են Ադրբեջանին ամերիկյան արտադրության զինամթերք վաճառելուն կամ փոխանցելուն»:
Նամակում նաև պահանջվում է պարզաբանել այսպիսի վաճառքների ու փոխանցումների դիտարկման գործընթացը, ներկայացնել անցյալում ու ներկայում իրականացվող վաճառքների ու փոխանցումների ցուցակը և Ադրբեջանին հնարավոր ապօրինի վաճառված կամ փոխանցված զինամթերքի վերաբերյալ ցանկացած հետազոտությունների վերաբերյալ թարմացումները:
«Ադրբեջանում ամերիկյան զենքի մասին լուրը լուրջ հասարակական ուշադրություն և Կոնգրեսի կողմից ուժեղ վերահսկողություն է պահանջում: Միանշանակ ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանի կատաղի հակահայկական ալիևյան ռեժիմի ձեռքից հեռու պահի ամերիկյան զենքերը»,- նշել է Արամ Համբարյանը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը հունիսի 26-ին երկրի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ:
«Bell-412 ուղղաթիռներն արդեն զինանոցում են: Դրանք կցուցադրվեն ռազմական շքերթի ժամանակ»,- «Интерфакс-Ադրբեջան»-ին ասել է աղբյուրը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից