Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի է ունեցել ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիային հանձնելու արարողությունը:
Արարողությունից հետո կործանիչները թռիչք են կատարել դեպի Արիզոնա նահանգ: Տեղի «Լյուք» ռազմաբազայում թուրք օդաչուների համար կանցկացվեն համապատասխան կուրսեր: Դասընթացները կտևի շուրջ 1 տարի:
Այդ ինքնաթիռները Թուրքիայում տեղակայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:
Ըստ թուրք-ամերիկյան պայամանագրի` Թուրքիան պետք է ստանա ընդհանուր 100 հատ F-35, բայց մնացած 98-ի ճակատագիրը առայժմ հայտնի չէ, քանի որ վերջերս թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ի սենատը վավերացրեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Օրինագծում պահանջվում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի ձեռբերումից, հակառակ դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի F-35-ների և մի շարք այլ զինտեխնիկայի մատակարարումը պաշտոնական Անկարային:
Տեղեկացնենք, որ F-35 կործանիչներն իրենց առաջին թռիչքները կատարել են 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։ Ինքնաթիռները կարող են կրել «օդ-օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի