Հայոց ցեղասպանության մասին խոսելը վիրավորանք չէ, հերքելն է վիրավորանք. Կարո Փայլան
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված է Դիարբեքիրից, թուրքական bianet.org կայքին տված հարցազրույցում խոսել է իր դեմ երկրի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով սկսված հետաքննությունից:
Փայլանը նշել է, որ 301-րդ հոդվածն է դարձել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան պատճառը:
«Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար իմ դեմ «թուրքականությունը վիրավորելու» հիմնավորմամբ հետաքննություն է սկսվել: Իրականում, սակայն, Հայոց ցեղասպանությունը հերքելն է վիրավորանք: Անվանեք ինչպես ուզում եք՝ հայերի հետ տեղի ունեցած Մեծ ողբերգությունը հերքելը վիրավորում է թուրքականությունը»,- նշել է նա:
Փայլանը կրկին ընդգծել է՝ ողջ աշխարհն է տեղյակ, որ հայ ժողովուրդը ոչնչացվել է: «Անատոլիայում ամեն հինգից մեկն էինք, իսկ հիմա անգամ հազարից մեկը չենք: Մեր հազարավոր եկեղեցիները, դպրոցները, մշակութային ժառանգությունը, ամեն բան կորցրել ենք: Մենք առաջարկում ենք՝ ինքներդ անվանեք տեղի ունեցած դեպքերը: Ասում ենք՝ արդար հիշողության վրա հիմնված անուն դրեք կատարվածին: Սակայն մեզ տրվող պատասխանը մշտապես հետևյալն է. «Դու չես կարող այս ամենի մասին խոսել»: Ու նմանօրինակ պայմաններում ստացվում է, թե վիրավորում ես թուրքականությունը: Ստացվել է այնպես, որ թուրքերն աշխարհում ընկալվում են, որպես Ցեղասպանությունը հերքողներ: Իսկ ես, հակառակը, պայքարում եմ թուրքերի դեմ այդ անարդարությունը վերացնելու համար»,- ասել է մեջլիսի պատգամավորը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ենթադրում է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներին և իրավապահներին: Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը և այլք։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում