Վրաստանում 6 մարդ է ձերբակալվել «գողական աշխարհին» ներգրավվածության համար
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից այսօր հայտնել են հանցավոր աշխարհին ներգրավվածության մեղադրանքով վերջին շրջանում վեց մարդու ձերբակալության մասին, հայտնում է apsny.ge-ն:
Մասնավորապես, երեք մարդ ձերբակալվել է Զեստափոն քաղաքում, ևս երկու մարդ ձերբակալվել է իրենց տներում, մեկը՝ Թբիլիսիի օդանավակայանում:
Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Չելիձեն, Զեստափոն քաղաքում ձերբակալվածները մասնակցել են հանցավոր աշխարհի վեճերին և ակտիվ կապ պահել արտասահմանում գտնվող Պացուա մականունով «օրենքով գողի» ու նրա եղբոր հետ, որոնցից հանձնարարություններ են ստացել և գործել «գողական աշխարհի» կանոնների համաձայն:
Մյուս երկու ձերբակալվածներն ակտիվ կապ են պահել արտասահմանում գտնվող Գուլի մականունով «օրենքով գողի» հետ, որի հանձնարարությամբ քաղաքացիներից մեծ չափի գումարներ են շորթել:
Վեցերորդ ձերբակալվածը հետախուզվում էր Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2007 թվականից՝ «գողական աշխարհում» ներգրավվածության համար: Նա սերտ կապ է ունեցել արտասահմանում գտնվող «օրենքով գող» Զազա Էլիկաշվիլիի և «գողական աշխարհի» այլ ներկայացուցիչների հետ:
Նրանց սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից