Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետը կալանավորվել է
Վրացական Մառնեուլ քաղաքի նախկին քաղաքապետ, ադրբեջանցի Թեմուր Աբազովը նախնական կալանքի տակ է առնվել: Այդ մասին հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի դատախազությանը:
Տեղեկությունների համաձայն՝ քննությունն անց է կացվում մի խումբ անձանց կողմից անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար մեղադրանքով:
Աբազովը ձերբակալվել էր Մառնեուլի բնակչի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ:
Ավելի վաղ լրագրողական հետաքննություններով զբաղվող «Ստուդիա մոնիտոր»-ը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ տղամարդը, ով երկրի խորհրդարանի դիմաց ցույցերի ժամանակ վիրավորել է միլիարդատեր, «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և Մառնեուլի քաղաքապետին, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զոհ է դարձել:
Հաղորդվում է, որ «Վրացական երազանք» կուսակցության տեղի ներկայացուցիչները և քաղաքապետը ճնշում են գործադրել տվյալ անձի նկատմամբ:
Կայքը նշում է, որ մինչև Մառնեուլի քաղաքապետ նշանակվելը Թեմուր Աբազովը եղել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի անձնական անվտանգության աշխատակից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ