Վրաստանի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
Գիորգի Կվիրիկաշվիլին ղեկավարել է Վրաստանի կառավարությունը 2013 թվականի հուլիսից: «Ես տեսնում եմ տրամադրվածությունն իմ թիմում, եւ որոշում եմ կայացնում՝ որպես ցանկացած թիմի ղեկավար. այսօր ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- արտահերթ ճեպազրույցի ժամանակ ասել է Կվիրիկաշվիլին:
Նախօրեին կայացել էր իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին կուսակցության նախագահը, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին եւ կառավարության ղեկավար Կվիրիկաշվիլին:
Հանդիպումից հետո պատգամավորները հերքել են տարածված լուրերն այն մասին, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում քննարկվել են փոփոխությունները կառավարությունում: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն էին երկրում ընթացող իրադարձությունները եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Վրաստանում աղքատության ցուցանիշն աճել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից