VARDA-ի անկեղծ խոստովանությունը (Լուսանկարներ)
VARDA-ն իր Instagram-ի միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում անկեղծորեն խոսել է իր վախերի մասին:
Պարուհին գրել է. «Մեզնից յուրաքանչյուրը ունի բարդույթներ եւ վախեր, որոնք մեզ ավելի լավն են դարձնում կամ կործանում են: Ես մանկուց միշտ ուշադրության կենտրոնում էի. սկզբում ելույթ էի ունենում դպրոցական բոլոր միջացառումներին, հետո ամանորյա հանդեսներին, ավելի ուշ՝ գիշերային ակումբներում, իսկ որոշ ժամանակ անց՝ մեծ հրապարակներում ու հեռուստատեսությամբ: Ես կկիսվեմ ձեզ հետ նրանով, ինչը տանջում էր ինձ եւ, հնարավոր է, որ մինչեւ հիմա էլ տանջում է: Ես չէի ուզում լինել ուղղակի գեղեցիկ աղջիկ, որը լավ է պարում, ես շատ էի ուզում լինել լավ մարդ»:

Հայուհին հավելել է. «Ես ուզում էի, որ դա լիներ իմ գլխավոր տաղանդը: Ես միշտ հավատացել եմ, որ որքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի շատ նա պետք է աշխատի իր ներքին գեղեցկության վրա: Եւ իմ ամենամեծ վախն այն է, որ իմ արտաքինը կարող է լինել ավելի գեղեցիկ, քան ներքինը: Հուսով եմ ՝ կարողացա միտքս հասցնել ձեզ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, վերադառնալով Սոչիից, որտեղ հայուհին հանգստանում էր, անդադար մասնակցելով զանազան պարապմունքների, պարուհին մասնակցել է ֆոտոշարքի։
Տեսանյությում VARDA-ն լոգանք է ընդունում, շուրջը կարմիր վարդերի թերթիկներ շաղ տված, եւ այդ ընթացքում նրան լուսանկարում են տարբեր դիտակետերից ։
Ընդ որում պարուհին նշել էր, որ ֆոտոշարքի տեսանյութն ինքն է մոնտաժել։
«Ահա թե ինչու է աղջիկներին պետք ծաղիկներ նվիրել» ,- մակագրել է տեսանյութը VARDA-ն։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս