Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշների ձայնը» թերթի գլխավոր խմբագիր
Ադրբեջանում ձերբակալվել է «Թոլիշոն սադո» («Թալիշների ձայնը») թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը: Turan-ի փոխանցմամբ՝ նրան տեղափոխվել են Լյանկյարանի ոստիկանական բաժին: «Ես արդեն երեք ժամ է այստեղ եմ՝ ոստիկանությունում», - ասել է Ջալիլովը, որին մեջբերում է գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ այս ամբողջ ընթացքում նրան հարցաքննում են թերթի գործունեության վերաբերյալ: Ջալիլովի հետ միասին ոստիկանությունում են պահվում նաեւ նրա երկու քույրերը, եղբայրը եւ հղի դուստրը:
Նշենք, որ թալիշական թերթի խմբագիրները պարբերաբար հայտնվում են ադրբեջանական ուժայինների ուշադրության կենտրոնում: Ժամանակին ձերբակալվել էր այս թերթի խմբագիր Գիլալա Մամեդովան: Ավելի ուշ թերթի աշխատակից Շահին Միրզոեւը դիմել էր Հայաստանի իշխանություններին ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ