Թուրքիայի նախագահի քուրդ թեկնածուն բանտից է ասուլիս տվել
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը նախընտրական մամուլի ասուլիսը բանտում է կազմակերպել եւ սոցկայքերի միջոցով պատասխանել լրատվամիջոցների հարցերին։
Թուրքական Diknen պարբերականի փոխանցմամբ՝ 2016–ից Էդիռնեի բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշը լրագրողների հարցերին պատասխանել է թուրքերենով, քրդերենով եւ անգլերենով։
Աչքի է ընկել այն պատասխանը, որ քուրդ թեկնածուն շեշտել է, որ ընտրություններում 2–րդ փուլ չանցնելու դեպքում քրդերը չպետք է բոյկոտեն ընտրությունները։
Դեմիրթաշը նաեւ ասել է, որ լուրեր է կարդացել, որ Անգելա Մերկելը Էրդողանին ընտրություններից հետո հրավիրել է Գերմանիա։ «Ես եմ նախագահ ընտրվելու ու Մերկելին «սյուրպրիզ» եմ անելու»,–նշել է Սելահաթին Դեմիրթաշը։
Նշենք, որ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու հունիսի 24–ին։ Ընտրություններին մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից երկուսն են անցողիկ տեղում։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին