Թբիլիսիի մետրոն կվերսկսի աշխատանքը. գնացքավարները դադարեցրել են գործադուլը
Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները դադարեցրել են գործադուլը, չորեքշաբթի մետրոն կվերսկսի աշխատանքը: Այդ մասին հայտնել է ակցիայի կազմակերպիչ «Էրտոբա 2013» մետրոյի գնացքավարների արհմիության ղեկավար Ռատի Կապանաձեն, հաղորդում է «Առաջին ալիք» հեռուստաալիքը:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մետրոն կվերսկսի աշխատանքը ժամը 14:00-ին»,- հայտարարել է Կապանաձեն լրագրողներին: Թե որքան կբարձրանա գնացքավարների աշխատավարձը՝ հայտնի չէ, այդ հարցի վերաբերյալ բանակցություններ կսկսվեն մոտ ժամանակներս:
Այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները լույս չորեքշաբթի բանակցություններ են անցկացրել գնացքավարների հետ:
Հիշեցնենք, որ մետրոյի գնացքավարները գործադուլ էին սկսել երկուշաբթի: Թբիլիսիի մետրոպոլիտենը դադարեցրել էր աշխատանքը, ինչի հետևանքով քաղաքում տրանսպորտային կոլապս էր տեղի ունեցել:
Գնացքավարները պահանջում են 45 տոկոսով աշխատավարձի բարձրացում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ