Ըստ նախնական հարցումների՝ Էրդողանն ընտրությունների առաջին փուլում չի հաղթահարի անհրաժեշտ 50 տոկոսի շեմը
Թուրքական SONAR հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հետ կապված վերջին հարցումների արդյունքները։
Ինչպես փոխանցում է Odatv հեռուստաընկերությունը, ըստ նախնական ուսումնասիրության՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրությունների առաջին փուլում չի կարողանա հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոս ձայների շեմը։ Հարցումները ցույց են տալիս, որ ներկայում Էրդողանի օգտին քվեարկել պատրաստ է ընտրողների 48,3 տոկոսը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեի կողմնակիցները 31,4 տոկոս են։ Ընդ որում՝ Ինջեի ցուցանիշը վերջին շաբաթվա ընթացքում աճել է մոտ 10 տոկոսով։
Նորաստեղծ ընդդիմադիր և ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեներին պատրաստ է ձայն տալ հարցվածների 9,5 տոկոսը։
Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի աջակիցներն, ըստ հարցման, 8,2 տոկոս են, իսկ ընդդիմադիր ու իսլամիստական գաղափարախոսությամբ աչքի ընկնող «Երջանկություն» կուսակցությունից Թեմել Քարամոլլաօղլուին աջակցում է հարցվածների ընդամենը 2,1 տոկոսը։
Ամենացածր ցուցանիշը գրանցել է ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը՝ 0,5 տոկոս։
Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընտրություններին, SONAR-ի ուսումնասիրությունները փաստում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միայնակ չի կարողանա խորհրդարանական մեծամասնություն ապահովել։
Իշխող կուսակցության ու նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության կազմած դաշինքին խորհրդարանական ընտրություններում պատրաստ է ձայն տալ հարցվածների 49.3 տոկոսը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների կազմած դաշինքի կողմնակիցները կազմել են հարցվածների 39,5 տոկոսը։ Իսկ քրդամետ ժողովրդադեմոկրատներին պատրաստ է աջակցել հարցման մասնակիցների 10 տոկոսը։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ