Վրաստանն ու Ուկրաինան արևմտյան երկրներ են. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Վրաստանն ու Ուկրաինան արևմտյան պետություններ են, հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը:
Նա հանդես է եկել Վաշինգտոնի «Ժառանգություն» հիմնադրամում «Տրանսատլանտյան կապեր. Արևմուտքի պահպանումը» ծրագրային ելույթով՝ նվիրված Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների տեսլականին:
«Մենք պետք է դիտարկենք Արևմուտքը որպես ժողովրդավարական երկրների համայնք, որոնք միավորված են պատմությամբ, մշակույթով և ընդհանուր զոհերով: Անդամների մի մասը հին ժողովրդավարություններ են, մի մասը՝ ոչ: Մի մասը ԵՄ կամ ՆԱՏՕ անդամներ են, մի մասը՝ ոչ: Մի մասը թույլ են, մի մասը՝ ուժեղ, մի մասն աշխարհագրորեն մեկուսացված են, մի մասը՝ բաց»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
«Ուկրաինան և Վրաստանն արևմտյան երկրներ են`ինչպես պատմության, այնպես էլ նրանց ժողովուրդների ընտրության շնորհիվ»,- ասել է Միթչելը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից