Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

«Ոսկե գնդակի» ամենաարժանի հավակնորդըS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիԱռաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Ավտո

Հիմա էլ բողոքի գործողություն են իրականացնում դեպի Ռուսաստան ուղեւորափոխադրումներ իրականացնողները

Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր եւ տարանցիկ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում:

Նրանք երկու դժգոհություն են առաջ քաշում, նախ հունիսի 1-ից դեպի Ռուսաստանն եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել է: Բացի այդ, վարորդները դժգոհ են ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից եւ պահանջում էին օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին եւ դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։

Այսօր դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումների ոլորտում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններն են աշխատում՝ թվով 6-ը, որոնք ունեն լիցենզիա: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Ոչ կանոնավոր ուսեւորափոխադրող ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը՝ հավելելով, որ այս խնդրով այսօր՝ հանդիպում են ունեցել Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ:

Նա նշեց, որ իրենք պահանջում են ժամանակավորապես հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել դեպի ՌԴ ուղեւորափոխադրումների արգելքը, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ին:

Նշենք, որ հունիսի 1-ին ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող հայ վարորդներին թույլ չի տրվում մուտք գործել ՌԴ տարածք:

Արտակ Կնյազյանը նշեց, որ Տրանսպորտի նախարարությունում իրենց առաջարկել են, որ կարող են 150 հազար դրամ վճարել միակողմանի երթ անելու համար, որպես պետական տուրք եւ ուղեւորափոխադրում իրականացնել: Նրա խոսքով, դա նշանակում է, որ կամ պետք է դատարկ վերադառնաս կամ պետք է նույն խմբի մարդկանց վերադարձնես, իսկ նման պայմաններում իրենք չեն կարող աշխատել:

«Բացի դրանից ամեն նստարանի համար 2400 դրամ ենք վճարում»,-ասաց Կնյազյանը:

Ցուցարարնեը պահանջում են վերանայել տենդերների անցկացման կարգը, որպեսզի փոքր ընկերությունները նույնպես հնարավորություն ունենան լիցենզիա ստանալ եւ աշխատել օրինական դաշտում:

«Փոքր կազմակերպությունները հնարավորություն չունեն հաղթել տենդերները: Առաջարկում ենք փոխել տենդերների անցկացման կարգը կամ վերադառնալ նախկին ռեժիմին: Այսօրվա դրությամբ մենք հնարավորություն չունենք օրենքով աշխատել: Այսօր պետք է կառավարության ներկայացուցիչները հանդիպում ունենան Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, 2 օր հետո հանդիպում կլինի նախարարությունում մեզ հետ , որտեղ կքննարկվի այս խնդիրները: Խոստացել են, որ լուծումները կլինեն մեզ հետ համատեղ քննարկելով»,-ասաց նա՝ հավելելով, որ լուծումներից մեկն էլ այն է, որ միակողմանի երթ անելու համար այդ 150 հազար դրամը վերացվի, մինչեւ օրենսդրությունը կկարգավորվի:

Ցուցարարները որոշեցին դադարեցնել բողոքի ակցիան, քանի որ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու հարցում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am