VARDA․ «Հումորի զգացողությունն ու լավատեսությունն իմ գլխավոր արժանիքներն են»
Instagram-ում հերթական գրառումը պարուհին նվիրել է ինքն իրեն ու միկրոբլոգում իր գրառումներին։
«Լինում են վայրեր, որտեղ ուզում ես վերադառնալ, նաև լինում են գրառումներ, որոնք ուզում ես վերընթերցել։ Փորձում եմ կարգի բերել իմ Instagram-ը, որպեսզի Ձեզ համար ավելի հեշտ լինի գտնել անհրաժեշտ տեղեկություններ խնամքի, կոսմետիկայի ու բիզնեսի մասին և այլն։ Կամ էլ, որպեսզի ինձ ավելի լավ ճանաչեք։ Առաջին ու իր պարունակությամբ ամենածավալունը #смешнаяварда թեգն էր, հավանաբար իմ գլխավոր արժանիքներն են հումորի զգացողությունն ու կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը ։ Այնուհետև` # варданеизменилась թեգն է, որը պետք է բացառի նմանատիպ հարցերը․ «իսկ որտե՞ղ եք դուք սարքել Ձեր շուրթերը, ատամները, քիթը…», երբ ես նայում եմ այդ լուսանկարներին՝ ես հիշում եմ իմ նախկին տեսքn ու ես, իրոք, չեմ փոխվել՝ ոչ միայն արտաքուստ, այլև ներքուստ, այն ժամանակ էլ ես երազկոտ էի, նպատակասլաց ու աշխատասեր։ Նոր շարքը, որն արդեն նվաճել է ձեր սերը՝ #вардарецепты ։ Այնուհետև՝ մոտիվացիա բոլոր նրանց համար, ովքեր երազում են իրենց բիզնեսի մասին՝ #вардабизнес․ այս թեգի տակ իմ կյանքի բոլոր կարեւոր տարեթվերն ու պատմություններն են։ Կանացի գաղտնիքներ՝ #vardaladiessecrets, այնտեղ կան տեղեկություններ մազերի, դեմքի խնամքի մասին, սիրելի կոսմետիկայի լուսանկարներ և այլն։ Ու ևս մեկ ընդհանուր թեգ բոլոր գրառումների տակ, որոնք ինձ կարևոր են թվացել՝ # vardavarda ։ Ամենագլխավոր թեգը՝ # ВардаСемья։ Ձեր անհավանական աշխատանքները՝ #портретварда թեգի տակ։ Ու հղում իմ նախագծերին»,- գրել է պարուհին նման գլամուրային լուսանկարի տակ։


















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...