Թխամաշկ և կարմրահեր. գենետիկները կանխատեսել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ապագա երեխայի արտաքինը
Մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում կայացել է թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկի՝ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Եվ քանի որ հարսնացուի կերպարը, նրա զգեստը, հյուրերի ցանկն ու մյուս մանրամասներն արդեն բազմիցս քննարկվել են, այժմ հերթը թագավորական զույգի առաջնեկինն է:
Ինչպես նշում է life.ru-ն, հիմա մարդկանց հետաքրքիր է, թե ինչպիսի արտաքին է ունենալու թխամաշկ դերասանուհու և կարմրահեր արքայազնի համատեղ երեխան:
Հայտնի է, որ Մարքլի (պսակադրությունից հետո Սասեքսի դքսուհի-tert.am) հայրն ունի անգլիական, իռլանդական ու գերմանական արմատներ, իսկ մայրը՝ աֆրոամերիկյան:
Մինչդեռ կարմրահեր արքայազն Հարին տիպիկ եվրոպական արտաքին ունի՝ բաց, գրեթե «անգույն» մաշկ, երկնագույն աչքեր:
Վերլուծելով զույգի արտաքին առանձնահատկությունները՝ գենետիկները հանգել են այն եզրակացությանը, որ 50% հավանականություն կա առ այն, որ առաջնեկի աչքերը կլինեն բաց գույնի:
Սակայն նույնքան հավանականություն կա նաև առ այն, որ դրանք կլինեն շագանակագույն:
Բացի այդ, երեխան, հավանաբար, կունենա թուխ մաշկ: Թեպետ նրան դժվար կլինի մուլատ անվանել, սակայն մգություն, այնուամենայնիվ, կունենա:
Ինչ վերաբերում է մազերի գույնին, ապա, հավանաբար, արքայազն Հարիի կարմրահերության գենը կփոխանցվի երեխային:
Ըստ այդմ՝ թագավորական զույգի առաջնեկը կլինի կարմրահեր, կունենա թուխ մաշկ ու մուգ աչքեր: Չի բացառվում, որ նա կունենա աֆրոամերիկացուն բնորոշ դիմագծեր:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...