Հարսանյաց զգեստը՝ 400.000$, դիմահարդարումն ու վարսահարդարումը՝ 13.000$. Որքան է արժեցել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի՝ մայիսի 19-ին կայացած հարսանեկան արարողությունն արժեցել է մոտավորապես 43 մլն դոլար:
Ինչպես նշում է BriedBook-ը, նման եզրակացության են եկել լրագրողները՝ հաշվելով մատուցված ծառայությունների ու ծախսերի մոտավոր արժեքը:
Նշվում է, որ գումարի մեծ մասը՝ 40 մլն դոլարը, ծախսվել է միջոցառման անվտանգության վրա:
Աղբյուրի հաշվարկի համաձայն՝ հարսանյաց արարողության կազմակերպիչների ծառայություններն արժեցել են 150.000 դոլար, երաժիշտներին վճարվել է 400.000, ծաղկեգործներին՝ 150.000, լուսանկարիչներին ու օպերատորներին՝ 23.000 դոլար:
Լրագրողները հաշվարկել են, որ հյուրասիրության վրա ծախսվել է 385.000 դոլար: Տորթն արժեցել է 65.000 դոլար:
Givenchy հարսանեկան զգեստի համար վճարվել է 400.000, հրավիրատոմսերի համար՝ 27.000, մատանիների համար՝ 8.000, հարսնացուի վարսահարդարման և դիմահարդարման համար՝ 13.000 դոլար:
Ինչ վերաբերում է մեղրամսին, ապա այն կարժենա 160.000 դոլար: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ մեղրամսի արժեքը վճարելու է Մարքլը՝ որպես նվեր ամուսնուն:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...