Ընտրակաշառքը դանդաղ գործող թույն է
Նրանք, ովքեր խոստովանում են, որ նախկինում ընտրակաշառք են վերցրել եւ սպասում են նոր ընտրակաշառքի, իրենց քայլը հիմնավորում են նրանով, թե միեւնույնն է այս երկրում ոչինչ չի փոխվելու, դրա համար էլ վերցնում ենք, գոնե այն օգուտ կմնա:
Նախ շեշտենք, ասենք, որ Հայաստանում փոփոխություններ չեն լինում կամ դանդաղ են լինում նաեւ այն պատճառով, որ գտնվում են ընտրակաշառք վերցնողներ: Համաձայնվեք, որ եթե մարդը, ընտրողը ընտրակաշառք չվերցնի, ապա այն բաժանողներ եւս չեն լինի:
Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե երկրի զարգացման հիմնական արգելակը ընտրակաշառք վերցնողներն են, բայց նաեւ միամտություն է պնդել, թե ընտրակաշառք վերցնելն ու բաժանելը մեր երկրի զարգացման վրա չի ազդում: Ազդում է եւ այն էլ շատ բացասաբար:
Անցնենք հաջորդ հարցին: Հայաստանում չեն կարող փոփոխություններ չլինել: Որեւէ մեկը չի կարող ապացուցել, թեմենք դատապարտված ենք միշտ վատ ապրելուն: Հայ ազգը արժանի լավ ապրելուն եւ լավ է ապրելու: Եթե վրացին կարողացավ փոխել իր կյանքը, եթե սլովակը,լեհը,լիբերիացին իր կյանքը, ապա մենք եւս կկարողանանք:
Եւ ամենակարեւորը: Երբ վերցնում ենք ընտրակաշառքը, ապա հիշեք, ոչ միայն, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինելու, այլ նաեւ, որ այն ոչ թե փող է, որը ձեզ նվիրում են, այլ թույն: Ընտրակաշառքով դուք համաձայնվում եք վերածվել ինչ որ մեկի ճորտի, ապրել վատ եւ ավելի վատ: Ընտրակաշառք վերցնելով դուք թիկունքից հարվածում եք սահմանին կանգնած զինվորին:
Չմոռանաք նաեւ, որ ընտրակաշառք բաժանողը փող տպող սարք չունի, բայց ունի լծակներ ձեր ձեռքից այն ետ վերցնելու համար: Ընտրակաշառք բաժանողը ավելացնում է հացի, ալյուրի, շաքարավազի, բենզինի գները եւ տված 10 կամ 20 հազար դրամի փոխարեն մեկ կամ երկու ամսվա ընթացքում ետ վերցնում 20 եւ 40 հազար:
Արժանապատիվ եղեք եւ հեռու մնացեք ընտրակաշառքից, անկախ նրանից, թե ով է այն ձեզ տալիս, գյուղապետը, ձեր հորեղբոր տղան, թե դասընկերը:
Top-News.am


















































Գյումրիում նախընտրել են ընտրակաշառք վերցնել, բայց մաքրություն չանել
Ընտրակաշառքից հետո՝ եկեղեցի. Մեծ Պահքը ավարտվեց
Ինչ է սպասվում նրանց, ովքեր պատրաստվում են ընտրակաշառք վերցնել (Տեսանյութ)
Թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ թեկնածուներն առաջարկում են 5000 դրամ, թիվ 2-ում քվեի գինն ավելի բարձր է
Եթե սա ընտրակաշառք չէ, ապա ի՞նչ է
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...