Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին
Հայաստան

Ընտրակաշառքից հետո՝ եկեղեցի. Մեծ Պահքը ավարտվեց

Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին տոնելու է հերթական տաղավար տոնը՝ Քրիստոսի Հարության տոնը: Սուրբ Զատիկին նախորդող 48 օրը համարվում է Մեծ պահոց շրջան, սակայն կարեւորվում է վերջին մեկ շաբաթը, որի բոլոր օրերը կոչվում են Ավագ օրեր եւ ունեն իրենց խորհուրդը:

Փոխադարձ հարգանք, հանդուրժողականություն, սեր, զսպվածություն՝ մարմնական ցանկություններում, եւ լավատեսություն: Մեծ Պահքի օրերի նպատակն է այս եւ այլ պահանջներին հետեւելը:

Այս տարի պահոց շրջանը զուգադիպեց հերթական խորհրդարանական ընտրությունների հետ: Բնականաբար պահոց շրջանը իր տեղը զիջեց ակտիվ նախընտրական քարոզարշավին: Նույն Պահքի շրջանում ակտիվորեն բաժանվեց ընտրակաշառք եւ վաճառվեցին հազարավոր ձայներ: Ասում են, հազարավորներ էլ ընդգրկվեցին շրջիկ խմբերում եւ արեցին իրենց չար գործը:

Հայերից շատերը պատեհ-անպատեհ հայտարարում են, որ առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն ենք, բայց հենց առաջինն է խախտում եւ չի հետեւում Քրիստոսի ուսմունքին: Մեծ Պահքի վերջին շաբաթվա Ավագ օրերին Հայ Առաքելական Եկեղեցիներում երեկոյան ժամերգության ժամանակ ասեղ գցելու տեղ չկար, համոզված ենք, որ վաղն էլ՝ Սբ. Զատիկի պատարագին կրկին եկեղեցին մարդաշատ է լինելու, բայց մի բան է զարմանալի. ովքե՞ր են եկեղեցի գնացողները, աղոթողները, արդյո՞ք նրանց թվում կան ընտրակաշառք բաժանողներ եւ վերցնողներ:

Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցու տարածքում Ավագ Ուրբաթ օրը փորձեցինք եկեղեցի եկած գյումրեցիների հետ զրուցել քրիստոնեության, հավատքի եւ ընտրակաշառքի մասին: Որքան էլ որ զարմանալի է, բայց պարզվեց, որ եկեղեցի են գալիս եւ Քրիստոսի թաղման խորհրդանշական թափորին ամենից շատ են ուզում դիպչել նրանք, ովքեր ներգրավված են եղել ընտրակաշառք վերցնելու գործընթացներում:

«Հա, ինչ անենք, որ ընտրակաշառք եմ վերցրել, ուրեմն դրանից հետո իմ Աստծուն պտի մոռանա՞մ: Փող է՝ տվել են, վերցրել եմ, բայց էդ չի նշանակե, որ եկեղեցի չպտի գամ ու չաղոթեմ»,- մեզ հետ զրույցում մեծ դժվարությամբ անկեղծացավ գյումրեցի տղամարդկանցից մեկը, ով ընտրակաշառք էր վերցրել,իսկ այդ օրն էլ հուսալով որ դիպչելով խորհրդանշական թաղման թափորին, գործերը կարգի կընկնեն, չհասկանալով, որ ընտրակաշառք վերցնողների գործերը երբեք չեն կարող կարգավորվածլինել::

«Ըդպես որ էղնի, քաղաքի 80 տոկոսը եկեղեցի չպտի մտնի: Էս ընտրություններին սաղ էլ փող են վերցրել»,- այսպիսի կարծիք հայտնեց մեկ այլ գյումրեցի, ով այդպես էլ չցանկացավ ասել՝ ընտրակաշառք վերցրել է, թե՝ ոչ:

Հանդիպեցինք նաեւ այնպիսի գյումրեցիների, ովքեր միշտ վերցրել են ընտրակաշառք, սակայն այս տարի հրաժարվել են:

«Ես դպրոցում եմ աշխատում արդեն 20 տարի: Ամեն ընտրության ժամանակ վերցրել եմ ու ընտրել եմ այն թեկնածուին, ում տնօրենն է ասել: Այս տարի էլ եմ ընտրել իրենց ուզածին, բայց փողը չեմ վերցրել, պասի մեջ եմ»,- նշեց գյումրեցի մանկավարժներից մեկը:

Գյումրեցիներից նաեւ հետաքրքվեցինք, թե արդյոք չեն կարծում, որ ընտրակաշառք վերցնելով կամ բաժանելով դեմ են գնում քրիստոնեությանը, կամ միթե իրենք ընտրակաշառք վերցնելով չեն կրկնում Հուդայի վարքը, որը երեսուն արծաթով վաճառեց Տիրոջը: 

Մեր այս հարցը հունից հանում, զայրացնում էր գյումրեցիներին: Ավելին, նրանք սկսեցին թույլ չտալ, որ շարունակենք մեր զրույցը եկեղեցի այցելածների հետ: Քիչ չէին նրանք, ովքեր արդարացնում էին իրենց քայլը:  

«Հուդան էլ փողը վերցրեց, բայց հետո փոշմանեց: Հիմա էլ մենք ենք վերցնում, բայց էլի զղջում ենք, գալիս ենք եկեղեցի, որ գոնե մի քիչ հանգիստ լինենք, աղոթենք, որ ամեն ինչ լավ լինի», - եզրափակեց գյումրեցիներից մեկը, որը հեշտությամբ գտել էր խնդրի լուծման իր տարբերակը:

Ստացվում է, որ ընտրակաշառք վերցնելուց հետո գյումրեցիներն այցելում են եկեղեցի: Մի պահ թվում է, որ դեռ հույս կա, գիտակցում են, որ ընտրակաշառք վերցնողներ չեն լինի, բայց մեկ այլ դիտարկմամբ էլ, եթե գյումրեցիները մտածում են, ու եկեղեցի գալուց, աղոթելուց հետո ընտրակաշառքի մեղքը այլեւս իրենցը չէ, ապա կարող են յուրաքանչյուր ընտրության էլ գումար վերցնել եւ անմիջապես մտնել եկեղեցի:


Դավիթ Գասպարյան

Գյումրի