«Հայկական գորգերի ֆոնին լուսանկար հրապարակեցի, եւ ինձ անվանեցին ճարպոտ կով» (Լուսանկար)
VARDA-ն հերթական գրառումն արել, որը քննարկումների առիթ է դարձել: Պարուհին իր Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել, որոնք արվել են նրա՝ Երեւան կատարած այցերից մեկի ընթացքում:

Լուսանկարներին կից հայուհին հետեւյալն է գրել.
«Ինքնավստահ եւ անինքնավստահ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում միեւնույն երեւույթներին: Օրինակ, ինքնավստահին թվում է, որ նա բոլորին դուր է գալիս, իսկ անինքնավստահին ամենուր թվում է, թե նա բավարար գեղեցիկ եւ խելացի չէ...Երեւի պետք է սովորել լինել «ոսկե միջինում»:

Ես մի շքեղ ֆոտոսեսիա ունեմ, որում կեցվածք եմ ընդունել հայկական ձեռագործ գորգերի ֆոնին: Ես հրապարակեցի այդ լուսնկարներն Instagram-ում եւ դրանցից մեկի տակ կարդացի մեկնաբանություն՝ «Корова жирная» («Ճարպոտ կով»,-խմբ.): Ես շատ տխրեցի եւ արդեն պատրաստվում էի արգելափակել այդ օգտատիրոջը, երբ հանկարծ ավելի ուշադիր զննելով՝ կարդացի ոչ թե վիրավորանք, այլ հաճոյախոսություն՝ «Ковровая жрица» («Գորգերի աստվածուհի»): Հիմա ես չէի արգելափակի նույնիսկ նրան, որը կգրեր «Ճարպոտ կով», բայց սննդակարգս կվերանայեի :)) Երբեմն շրջապատի քննադատությունն արդարացի է լինում, սակայն ամենակարեւորը՝ լինել չափի մեջ ինքնաքննադատ»,- եզրափակել է նա:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...