Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է նախկին կնոջ բնակարան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որը ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց, տուն է վերադարձել։ Դերասանը հանգստանում է իր նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի բնակարանում, հայտնում է Дни.ру–ն։
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարության ներքո գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի գծով ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոնի փորձերին։ «Նա արդեն թատրոնում է եղել, նախանցյալ օրն է եկել։ Այսօր ես նրան սպասում եմ, բայց չգիտեմ՝ այսօր կգա արդյոք։ Նա թատրոնում էր եւ ամեն ինչ կարգին էր»,–ասել է նա։ Խոսելով դերասանի առողջության մասին՝ նա նշել է, որ անհնագստանալու պատճառ չկա։
Հիշեցնենք, որ հինգշաբթի դերասանը ինֆարկտով անհապաղ հոսպիտալացվել էր մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկում, որտեղ գտնվել է կոմայի մեջ։ Սա 2018 թվականից ի վեր դերասանի երրորդ հոսպիտալացումն էր։
Սակայն դերասանի մտերիմները հայտնել են, որ Ջիգարխանյանը իսկապես թույլ է եւ բժիշկների հսկողության կարիք ունի, սակայն նրա կյանքի համար անհանգստանալ պետք չէ։
Դերասանի նախկին սիրեցյալ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ակտիվորեն մասնակցում է տարբեր հաղորդումների ու նորանոր հայտարարություններ է անում դերասանի հետ համատեղ կյանքի մասին։ Այս ամենը մեծապես ազդում է 82–ամյա դերասանի առողջության վրա։

















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...