2018-ի առաջին եռամսյակում 168 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան. ՊԵԿ
2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գեւորգյանի, հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձեւակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր:
«Ցուցանիշը 8633-ով գերազանցել է 2017-ի նույն ժամանակահատվածի արդյունքը: Մասնավորապես, նախորդ տարի հունվար-մարտ ամիսներին ներկրված 5135 մեքենայի՝ 3 միլիարդ 180 միլիոնի դրամի դիմաց՝ ապահովվել է պետբյուջեի մուտքերի 278.6 տոկոս աճ: Աճը հիմնականում պայմանավորված է նաեւ ավտոմեքենաների մաքսային արժեքի որոշման գործընթացում 2018-ից ներդրված նոր աշխատաոճով»:
Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման եւ մաքսային ձեւակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում դեռեւս տարեսկզբից հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է հունվարի 8-ից petekamutner.am պաշտոնական կայքէջում ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակմանը: Կարեն Գեւորգյանի խոսքով՝ կայքում զետեղված տեղեկատվությունը պարբերաբար ուսումնասիրվել, վերանայվել եւ թարմացվել է: «Ապրիլի 10-ից արդեն գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարվեն մեքենայի ներկրելուց հետո: Նման աշխատաոճով մաքսային արժեքի որոշման գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի եւ կանխատեսելի, ինչ թույլ է տալիս ավտոմեքենա ներկրողներին բարձր արդյունավետությամբ եւ ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքն ու պլանավորել ծախսերը»,-ասել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գեւորգյանը:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետների ծրագրավորած հաշվիչը հասանելի է petekamutner.am կայքի գլխավոր էջում՝ էլեկտրոնային ծառայությունների բաժնում: Կայքի այցելուին անհրաժեշտ է միայն մուտքագրել ավտոմեքենայի մակնիշը, տարեթիվը, շարժիչի հզորությունը եւ պահանջվող մյուս տվյալները. ավտոմատ համակարգը կհաշվարկի ամբողջական գումարը՝ ցույց տալով, թե ինչքան են կազմում տվյալ մեքենայի մաքսատուրքը, բնապահպանական վճարը եւ ԱԱՀ-ն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը