Քիմ Քարդաշյանի ոճաբանը բացահայտում է նրա դիմահարդարման նախասիրությունները
Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանի ոճաբան ու դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը խոսել է նրա հայկական արմատների և դիմահարդարման նախընտրությունների մասին:
«Քիմը հայուհի է և սիրում հայեցի ու էթնիկ տեսք ունենալ: Նա ասել է՝ ինձ էթնիկ տեսք հաղորդի՛ր: Ես կարծում եմ, որ դա պատճառներից մեկն է, որոնց համար Քիմը հավանում է իմ կատարած դիմահարդարումը, քանի որ դա նրան օգնում է ինքն իր նման լինել»,- Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ ասել է ոճաբանը:
Ինչպես նա ընդգծել է, դիմահարդարման մեջ Քիմը մի քանի շեշտադրում է սիրում կատարել՝ հստակորեն ուրվագծված և ընդգծված դեմք, աչքերի «սմոքի այզ» կոչվող դիմահարդարումը՝ մոխրագույնի երանգներով, և փայլուն մարմնագույն շուրթերը:
Ինչպես վաղ հայտնի էր դարձել, Քարդաշյանն ու Դեդիվանովիչը դիմահարդարման պարագաների սահմանափակ քանակությամբ հավաքածու են ստեղծում՝ նշելու համար իրենց համագործակցության 10-ամյակը:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...