Թուրքիան ցանկանում է թուրքականացնել Եվրոպան. Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Եվրոպան թուրքականացնել, այս մասին գրում է gunes.com կայքը:
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան եվրոպականացվի։ Բայց երբեմն նկատում ենք, որ Թուրքիան է ցանկանում թուրքականացնել Եվրոպան։ Դա անընդունելի է։ Թուրքիան, իհարկե, մեզնից ավելի մեծ երկիր է, բայց և մեզնից մեծ էլ խնդիրներ և հակասություններ ունի», - ասել է հույն նախարարը:
Նա նաև անդրադարձել է դեռևս թուրքական բանտում գտնվող երկու հույն զինվորներին:
«Թուրքիան կալանավորում է այն հույն զինվորականներին, որոնք թուրքական տարածք էին մտել ընդամենը 10 մետրով, նախկինում թուրքերը նման իրավիճակներում այլ կերպ էին վարվում։ Դա լավ բան չէ», - ասել է Կոցիասը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել թուրքական Էդիրնե քաղաքի բանտում գտնվող երկու հույն զինվորներին:
Ավելի վաղ Հունաստանի կառավարության խոսնակ Դիմիտրիս Ցանակոպուլոսը հայտարարել է, որ Թուրքիան այլևս «հատում է թույլատրելի գիծը»՝ շարունակելով հրաժարվել վերադարձնել թուրք-հունական սահմանը հատած երկու հույն զինվորներին: Նա շեշտել էր, որ թուրքական կողմը միջադեպից մեկ ամիս անց էլ չի ձևակերպել զինվորների դեմ մեղադրական ակտը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...