Հարավային Կորեայում ևս մի նախկին նախագահ մեղադրվում է կոռուպցիայի համար
Հարավային Կորեայում դատախազությունը մեղադրանք է առաջադրել 2008-2013 թվականներին նախագահած Լի Մյոն Բաքի դեմ՝ մեղադրելով նրան կոռուպցիայի և բյուջեի հաշվին անթույլատրելի ծախսեր կատարելու համար: Այս մասին գրում է АР-ը:
«Նախկին նախագահ Լի Մյոն Բաքը մեղադրվել է կաշառակերության, բյուջեի հաշվին ծախսերի և այլ հանցանքների համար», - ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Դատախազությունը մեղադրում է Լիին 10 մլն դոլարի չափով կաշառք ստանալու, ինչպես նաև 33 մլն դոլարի չափով պետական միջոցների ծախսման և 281.270 դոլարի չափով կորպորատիվ հարկերից խուսափելու համար:
Նախկին նախագահը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարավային Կորեայի մեկ այլ նախկին նախագահ՝ Պակ Կըն Հեն, դատապարտվել է 24 տարվա ազատազրկման: Դատարանը պարզել է, որ նախկին ղեկավարը մտերիմ ընկերուհու՝ պետական պաշտոն չզբաղեցնող, սակայն ներքաղաքական իրավիճակի վրա զգալի ազդեցություն ունեցող Չհվե Սուն Սիլի հետ տասնյակ միլիոնավոր դոլարների կաշառք է ստացել մի շարք խոշոր ընկերություններից՝ այդ թվում նաև Samsung-ից ու Lotte-ից, դրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...