«Ուզածդ ի՞նչ է, Դո՛նյա». Ժիրինովսկին Պուտինին ասել է՝ ինչպես պետք է խոսել Թրամփի հետ
«Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության ու Միացյալ Նահանգների նախագահները հնարավորինս շուտ պետք է հանդիպեն ու քննարկեն հարաբերությունների սրման հարցը:
Ժիրինովսկիի կարծիքով՝ այսպիսի հանդիպումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից ռուս պաշտոնյաների, գործարարների ու ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից հետո:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր-նախագահը վստահ է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում:
«Բայց հարկավոր է բոլոր դիվանագետներին, թարգմանիչներին դուրս հանել սենյակից ու դեմ առ դեմ խոսել: Պուտինը պետք է ամերիկացի առաջնորդին հարցնի՝ «Ուզածդ ի՞նչ է, Դո՛նյա»,-հայտարարել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապրիլի 6-ին պատժամիջոցների «սև ցուցակում» է ներառել 17 ռուս պաշտոնյայի, 7 խոշոր գործարարի և 12 պետական ընկերության: Սպիտակ տան փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվել են միջազգային հարթակում Ռուսաստանի ապակայունացնող պահվածքին հակազդելու համար:
Մինչդեռ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն կազմել է հավանական պատասխան քայլերի ցանկը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի